Malachi 2:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ճշմարտութեան օրէնքը անոր բերնին մէջ էր, Անոր շրթունքներուն մէջ անիրաւութիւն չգտնուեցաւ. Ինծի հետ խաղաղութեամբ եւ ուղղութեամբ կը քալէր, Շատերը անօրէնութենէ դարձուց։
Armenian 2018
Ճշմարտության ուսուցում կար նրա բերանում, և նրա շրթունքներին անիրավություն չէր գտնվում. խաղաղությամբ և ուղղամտությամբ էր ընթանում ինձ հետ և շատերին դարձնում էր անօրենությունից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ճշմարտութեան օրէնք կար նորա բերանումը, եւ անիրաւութիւն չէր գտնվում նորա շրթունքներումը. խաղաղութեամբ ու ուղղութեամբ էր վարվում ինձ հետ. եւ շատերին դարձնում էր անօրէնութիւնից։
Armenian Eastern Bible 1994
Ճշմարիտ օրէնքն էր նրա բերանում եւ անիրաւութիւն չգտնուեց նրա շրթունքներին, նա խաղաղութեամբ եւ ուղիղ ընթացաւ ինձ հետ
Armenian NEA
Ճշմարտության օրենքն էր նրա բերանում, և անիրավություն չգտնվեց նրա շուրթերին, խաղաղ և ուղիղ ընթացավ ինձ հետ և շատերին անիրավությունից դարձրեց։