Malachi 3:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ձեզի համար ուտողը պիտի յանդիմանեմ, Անիկա ձեր երկրին պտուղը պիտի չապականէ, Ձեր այգիին մէջ որթատունկը անպտուղ պիտի չըլլայ, կ’ըսէ զօրքերու Տէրը։
Armenian 2018
Եվ ես ձեզ համար կշտամբելու եմ լափող միջատին, որ նա չփչացնի ձեր հողի բերքը, և այգում որթատունկը քեզ համար անպտուղ չլինի,- ասում է Զորքերի Տերը։-
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չապականէ ձեզ համար երկրի արդիւնքը, եւ ձեզ համար անպտուղ չլինի որթը այգումը, ասում է Զօրաց Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Ուշադիր կը լինեմ ձեր կերակուրների նկատմամբ, չեմ ապականի ձեր երկրի բերքը, եւ չի փչանայ ձեր որթատունկը այգում, -
Armenian NEA
Կպահպանեմ ձեր կերակուրները, չեմ ոչնչացնի ձեր երկրի բերքը, և ձեր որթատունկն այգում անպտուղ չի մնա,- ասում է Ամենակալ Տերը։