Malachi 3:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յուդային ու Երուսաղէմին ընծան Հին օրերուն պէս ու առաջին տարիներուն պէս Տէրոջը ընդունելի պիտի ըլլայ։
Armenian 2018
Եվ Տիրոջն ընդունելի կլինի Հուդայի և Երուսաղեմի ընծան, ինչպես վաղեմի օրերին և նախկին տարիներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ընդունելի կլինի Տիրոջը՝ Յուդայի եւ Երուսաղէմի ընծան. ինչպէս վաղեմի օրերին եւ նախնի տարիներին։
Armenian Eastern Bible 1994
Յուդայի երկրի ու Երուսաղէմի զոհաբերումը հաճելի կը լինի Տիրոջը, ինչպէս վաղնջական օրերին, ինչպէս առաջին տարիներին:
Armenian NEA
Հուդայի և Երուսաղեմի զոհաբերությունը հաճելի կլինի Տիրոջը հին օրերի նման և նախկին տարիների պես։