Mark 1:27 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ամէնքը զարմացան, այնպէս որ իրարու հարցուփորձ կ’ընէին. «Այս ի՞նչ է, ի՞նչ նոր վարդապետութիւն է այս, որ իշխանութիւնով պիղծ ոգիներուն ալ կը հրամայէ ու իրեն կը հնազանդին»։
Armenian 2017
Ամէնքը զարմացան, այնպէս որ իրարու հարցուփորձ կ’ընէին. «Այս ի՞նչ է, ի՞նչ նոր վարդապետութիւն է այս, որ իշխանութիւնով պիղծ ոգիներուն ալ կը հրամայէ ու իրեն կը հնազանդին»։
Armenian 2018
Բոլորը զարմացան. իրար մեջ խոսում էին ու ասում. «Սա ի՞նչ է, ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, ու հնազանդվում են նրան»։
Armenian 2019
Բոլորն ալ ապշահար իրարու կ՚ըսէին. – Այս ի՜նչ նոր ուսուցում է, որովհետեւ հեղինակութեամբ կը սաստէ պիղծ ոգիները եւ անոնք դուրս կ՚ելլեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ամենքը զարմացան, մինչեւ որ իրանց մէջ հարցուփորձ էին անում եւ ասում. Սա ի՞նչ է. Ի՞նչ նոր վարդապետութիւն է դա, որ իշխանութիւնով պիղծ ոգիներին էլ սաստում է՝ եւ հնազանդվում են իրան։
Armenian Eastern Bible 1994
Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար եւ ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ
Armenian NEA
Ամենքն էլ զարմացան, այնպես որ հարցնում էին իրար և ասում. «Այս ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, և նրանք հնազանդվում են նրան»։
Armenian Western NT 1994?
Բոլորը այլայլեցան, ա՛յնքան՝ որ կը հարցնէին իրարու. «Այս ի՞նչ է. ի՞նչ նոր ուսուցում է ասիկա, որովհետեւ անմաքուր ոգիներո՛ւն ալ կը հրամայէ իշխանութեամբ, ու կը հնազանդին իրեն»: