Mark 1:31 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Յիսուս մօտեցաւ, անոր ձեռքէն բռնեց, վերցուց զանիկա եւ իսկոյն ջերմը թողուց զանիկա ու անոնց սպասաւորութիւն կ’ընէր։
Armenian 2017
Յիսուս մօտեցաւ, անոր ձեռքէն բռնեց, վերցուց զանիկա եւ իսկոյն ջերմը թողուց զանիկա ու անոնց սպասաւորութիւն կ’ընէր։
Armenian 2018
Նա մոտեցավ, ձեռքից բռնելով նրան ոտքի կանգնեցրեց, և տենդն իսկույն թողեց նրան։ Եվ ծառայում էր նրանց։
Armenian 2019
Յիսուս մօտեցաւ անոր եւ ձեռքէն բռնելով՝ ոտքի հանեց։ Տաքութիւնը անցաւ եւ անիկա սկսաւ սպասարկել իրենց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա մօտ եկաւ վերկացրեց նորան՝ ձեռքիցը բռնելով. Եւ շուտով տենդը թողեց նորան, եւ նա ծառայում էր նորանց։
Armenian Eastern Bible 1994
Եւ նա մօտենալով՝ նրա ձեռքը բռնեց եւ նրան ոտքի կանգնեցրեց. եւ տենդը նրան թողեց. եւ նա ծառայում էր նրանց:
Armenian NEA
Նա մոտեցավ, բռնեց նրա ձեռքը և ոտքի կանգնեցրեց։ Տենդը նրան թողեց, և նա ծառայում էր նրանց։
Armenian Western NT 1994?
Յիսուս մօտեցաւ, բռնեց անոր ձեռքէն ու ոտքի հանեց զայն. իսկոյն տենդը թողուց զայն, եւ կը սպասարկէր անոնց: