Mark 14:19 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Անոնք սկսան տրտմիլ ու մէկիկ մէկիկ ըսել անոր. «Միթէ ե՞ս եմ». եւ ուրիշ մը՝ «Միթէ ե՞ս եմ»։
Armenian 2017
Անոնք սկսան տրտմիլ ու մէկիկ մէկիկ ըսել անոր. «Միթէ ե՞ս եմ». եւ ուրիշ մը՝ «Միթէ ե՞ս եմ»։
Armenian 2018
Նրանք տրտմեցին ու սկսեցին մեկը մյուսի հետևից նրան հարցնել. «Մի՞թե ես եմ», և մյուսը՝ «Մի՞թե ես եմ»։
Armenian 2019
Անոնք տրտմեցան եւ մէկ առ մէկ կը հարցնէին անոր. – Միթէ ե՞ս եմ, միթէ ե՞ս եմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանք էլ սկսեցին տրտմել եւ մէկը մէկից յետոյ նորան ասել, Մի՞թէ ես. Եւ միւսը՝ Մի՞թէ ես։
Armenian Eastern Bible 1994
Եւ նրանք սկսեցին տրտմել ու ասել մէկը միւսի յետեւից՝ միթէ ե՞ս եմ. եւ միւսը՝ թէ՝ միթէ ե՞ս եմ:
Armenian NEA
Նրանք սկսեցին տրտմել և մեկ առ մեկ հարցնել. «Մի՞թե ես եմ», և մյուսը. «Մի՞թե ես եմ»։
Armenian Western NT 1994?
Անոնք սկսան տրտմիլ ու մէկ առ մէկ ըսել անոր. «Միթէ ե՞ս եմ», եւ ուրիշ մը. «Միթէ ե՞ս եմ»: