Mark 14:47 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Եւ քովը կայնողներէն մէկը սուրը քաշեց ու զարկաւ քահանայապետին ծառային ու անոր ականջը մէկդի հանեց։
Armenian 2017
Եւ քովը կայնողներէն մէկը սուրը քաշեց ու զարկաւ քահանայապետին ծառային ու անոր ականջը մէկդի հանեց։
Armenian 2018
Ապա նրա մոտ գտնվողներից մեկը սուրը քաշեց, զարկեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց։
Armenian 2019
Իր շուրջը գտնուողներէն մէկը սուրը քաշեց եւ քահանայապետին ծառային զարկաւ, անոր ականջը կտրելով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա մօտ կանգնածներից մէկը սուրը քաշեց՝ քահանայապետի ծառային զարկեց, եւ ականջը կտրեց։
Armenian Eastern Bible 1994
Ապա նրա շուրջը գտնուողներից մէկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց:
Armenian NEA
Ապա նրա շուրջը գտնվողներից մեկը սուրը քաշեց և զարկեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա ականջը։
Armenian Western NT 1994?
Քովը կայնողներէն մէկը՝ քաշեց սուրը, զարկաւ քահանայապետին ծառային եւ խլեց անոր ականջը: