Mark 2:19 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Յիսուս ըսաւ անոնց. «Միթէ կարելի՞ է որ հարսանիքին տղաքը, երբ փեսան իրենց հետ է, ծոմ պահեն։ Որչափ ժամանակ որ փեսան իրենց հետ է, կարելի չէ որ ծոմ պահեն։
Armenian 2017
Յիսուս ըսաւ անոնց. «Միթէ կարելի՞ է որ հարսանիքին տղաքը, երբ փեսան իրենց հետ է, ծոմ պահեն։ Որչափ ժամանակ որ փեսան իրենց հետ է, կարելի չէ որ ծոմ պահեն։
Armenian 2018
Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները ծոմ պիտի պահեն, քանի դեռ նա իրենց հետ է. ինչքան ժամանակ որ փեսան նրանց հետ է, ծոմ չպիտի պահեն։
Armenian 2019
Յիսուս անոնց պատասխանեց. – Կրնա՞ք հարսանիքի հրաւիրեալներուն ըսել որ ծոմ պահեն, երբ տակաւին փեսան իրենց հետ է։ Այնքան ատեն որ փեսան իրենց հետ է, կարելի չէ ծոմ պահել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը ծոմ պահել՝ քանի որ փեսան նորանց հետ է. Քանի որ փեսան իրանց հետ ունին, չեն կարող ծոմ պահել։
Armenian Eastern Bible 1994
Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ
Armenian NEA
Հիսուսը նրանց պատասխանեց. «Մի՞թե հարսանիք հրավիրվածներին կարելի է ծոմ պահել, քանի դեռ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան նրանց հետ է, չի կարելի ծոմ պահել։
Armenian Western NT 1994?
Յիսուս ըսաւ անոնց. «Միթէ կարելի՞ է՝ որ հարսնեւորները ծոմ պահեն, մինչ փեսան իրենց հետ է: Այնքան ատեն որ փեսան իրենց հետ է՝ կարելի չէ որ ծոմ պահեն: