Mark 5:38 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ժողովրդապետին տունը հասնելով՝ տեսաւ սաստիկ լացողներ ու լսեց աղաղակներ։
Armenian 2017
Ժողովրդապետին տունը հասնելով՝ տեսաւ սաստիկ լացողներ ու լսեց աղաղակներ։
Armenian 2018
Երբ ժողովրդապետի տուն եկավ, այնտեղ իրարանցում և լացուկոծ տեսավ։
Armenian 2019
Երբ հասաւ ժողովրդապետին տունը, տեսաւ ամբոխ մը, որ կու լար եւ ողբ ու կոծ կ՚ընէր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եկաւ ժողովրդապետի տունը, եւ այնտեղ մեծ ամբոխ տեսաւ եւ լացողներ, եւ շատ աղաղակ անողներ.
Armenian Eastern Bible 1994
Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ-աղաղակ:
Armenian NEA
Հիսուսը ժողովրդապետի տուն եկավ և տեսավ մի մեծ իրարանցում, լացուկոծ անողներ և աղմուկ-աղաղակ։
Armenian Western NT 1994?
Ժողովարանի պետին տունը հասնելով՝ նշմարեց աղմուկը, նաեւ անոնք՝ որ շատ կու լային ու կը հեծեծէին: