Mark 6:1 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Անկէ ելլելով գնաց իր երկիրը։ Իր աշակերտները իր ետեւէն գացին։
Armenian 2017
Անկէ ելլելով գնաց իր երկիրը։ Իր աշակերտները իր ետեւէն գացին։
Armenian 2018
Հիսուսն այնտեղից դուրս եկավ և գնաց իր հայրենի քաղաքը։ Նրա աշակերտները գնում էին նրա հետևից։
Armenian 2019
Յիսուս հոնկէ ելաւ եւ իր հայրենի քաղաքը գնաց. իր աշակերտները իրեն կը հետեւէին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն տեղից դուրս գնաց, եկաւ իր հայրենիքը. Եւ նորա աշակերտները նորա ետեւից գնում էին։
Armenian Eastern Bible 1994
Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից:
Armenian NEA
Հիսուսն այնտեղից ելավ, եկավ իր հայրենի քաղաքը. նրա աշակերտները գնում էին նրա հետևից։
Armenian Western NT 1994?
Անկէ մեկնելով՝ գնաց իր բնագաւառը, եւ իր աշակերտները հետեւեցան անոր: