Mark 6:41 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Հինգ նկանակը ու երկու ձուկը առաւ ու դէպի երկինք նայելով՝ օրհնեց եւ մանրեց նկանակները ու տուաւ իր աշակերտներուն, որպէս զի անոնց առջեւ դնեն ու երկու ձուկը ամենուն ալ բաժնեն։
Armenian 2017
Հինգ նկանակը ու երկու ձուկը առաւ ու դէպի երկինք նայելով՝ օրհնեց եւ մանրեց նկանակները ու տուաւ իր աշակերտներուն, որպէս զի անոնց առջեւ դնեն ու երկու ձուկը ամենուն ալ բաժնեն։
Armenian 2018
Հիսուսը վերցրեց հինգ հացն ու երկու ձուկը, դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց, հացերը մասերի բաժանեց ու աշակերտներին տվեց, որ նրանց բաժանեն։ Այն երկու ձկները նույնպես բոլորին բաժանեց։
Armenian 2019
Ապա Յիսուս առաւ հինգ հացը եւ երկու ձուկը, աչքերը երկինք բարձրացուց, օրհնեց, կտրեց հացերը եւ տուաւ աշակերտներուն՝ որպէսզի բաշխեն, եւ երկու ձուկերը բաժնեց ժողովուրդին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն հինգ հացը եւ երկու ձուկն առած դէպի երկինքը նայեց՝ օրհնեց կտրեց հացերը, եւ իր աշակերտներին տուաւ որ գցեն նորանց առաջը. Եւ այն երկու ձուկը բաժանեց ամենին։
Armenian Eastern Bible 1994
Եւ դաս-դաս նստեցին, տեղ-տեղ՝ հարիւր, տեղ-տեղ՝ յիսուն:
Armenian NEA
Ապա Հիսուսը, վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։
Armenian Western NT 1994?
Հինգ նկանակներն ու երկու ձուկերը առաւ, դէպի երկինք նայելով՝ օրհնեց, մանրեց նկանակները եւ տուաւ իր աշակերտներուն, որպէսզի հրամցնեն անոնց. երկու ձուկերն ալ բաժնեց բոլորին: