Mark 6:50 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Քանզի ամէնքն ալ զանիկա տեսան ու խռովեցան։ Ինք շուտ մը խօսեցաւ անոնց հետ ու ըսաւ. «Քա՛ջ եղէք, ե՛ս եմ, մի՛ վախնաք»։
Armenian 2017
քանզի ամէնքն ալ զանիկա տեսան ու խռովեցան։ Ինք շուտ մը խօսեցաւ անոնց հետ ու ըսաւ. «Քա՛ջ եղէք, ե՛ս եմ, մի՛ վախնաք»։
Armenian 2018
Որովհետև բոլորը նրան տեսան ու վախեցան։ Եվ Հիսուսն իսկույն նրանց հետ խոսեց ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։
Armenian 2019
Արդարեւ, բոլորն ալ զինք տեսան եւ շատ վախցան։ Յիսուս անմիջապէս խօսեցաւ անոնց հետ եւ ըսաւ. – Քա՛ջ եղէք, ես եմ, մի՛ վախնաք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ ամենքը նորան տեսան՝ եւ շփոթուեցան. Եւ շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ, մի վախենաք։
Armenian Eastern Bible 1994
Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին,
Armenian NEA
որովհետև ամենքն էլ տեսան նրան և վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։
Armenian Western NT 1994?
քանի որ բոլորն ալ տեսան զայն ու վրդովեցան: Եւ ինք իսկոյն խօսեցաւ անոնց հետ ու ըսաւ անոնց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախնաք»: