Mark 7:17 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Երբ ինք այն բազմութենէն զատուելով տուն մտաւ, իր աշակերտները հարցուցին իրեն այն առակին համար։
Armenian 2017
Երբ ինք այն բազմութենէն զատուելով տուն մտաւ, իր աշակերտները հարցուցին իրեն այն առակին համար։
Armenian 2018
Երբ Հիսուսը ժողովրդից հեռացավ ու տուն մտավ, նրա աշակերտներն այն առակի մասին հարցրին նրան։
Armenian 2019
Երբ ժողովուրդէն բաժնուեցաւ եւ տուն մտաւ, աշակերտները իրեն հարցուցին թէ ի՛նչ ըսել կ՚ուզէր իր հանելուկային խօսքով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր ամբոխիցը տուն եկաւ, նորա աշակերտները հարցրին նորան այն առակի համար։
Armenian Eastern Bible 1994
Եւ երբ ամբոխից բաժանուելով տուն մտաւ, աշակերտները այդ առակի մասին նրան հարցրին:
Armenian NEA
Երբ ժողովրդից բաժանվելով՝ տուն մտավ, աշակերտներն այդ առակի վերաբերյալ նրան հարցրին։
Armenian Western NT 1994?
Երբ ինք՝ զատուելով այդ բազմութենէն՝ տուն մտաւ, իր աշակերտները հարցուցին իրեն այդ առակին մասին: