Mark 7:4 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Շուկայէն եկած ատեննին եթէ չլուացուին՝ չեն ուտեր։ Ասոնց նման շատ բաներ կան, որոնք ընդունած են ու կը բռնեն, այսինքն գաւաթներու եւ փարչերու ու պղնձէ ամաններու եւ անկողիններու լուացումներ։
Armenian 2017
Շուկայէն եկած ատեննին եթէ չլուացուին՝ չեն ուտեր։ Ասոնց նման շատ բաներ կան, որոնք ընդունած են ու կը բռնեն, այսինքն գաւաթներու եւ փարչերու ու պղնձէ ամաններու եւ անկողիններու լուացումներ։
Armenian 2018
Ինչպես նաև շուկայից վերադառնալուց հետո չեն ուտում, մինչև նախ չլվացվեն։ Շատ այլ ավանդույթներ էլ են պահպանել, ինչպես բաժակների, անոթների, պղնձե ամանների ու անկողինների լվացումը։
Armenian 2019
Նոյնպէս, երբ շուկայէն տուն կու գան, նախ կը լուացուին եւ ապա կ՚ուտեն։ Հինէն եկած ուրիշ աւանդութիւններ ալ կը պահեն, ինչպէս՝ գաւաթներու, սափորներու, պղնձեայ կաթսաներու եւ մահճակալներու լուացումները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հրապարակից գալիս, եթէ չ’լուացուին, չեն ուտում. Եւ ուրիշ շատ բաներ կան, որ ընդունեցին պահել, բաժակների եւ անօթների եւ պղնձէ ամանների եւ մահիճների լուացմունքներ։
Armenian Eastern Bible 1994
Նաեւ՝ շուկայից տուն մտնելով՝ եթէ նախ չլուացուեն, չեն ուտում: Եւ ուրիշ շատ բաներ էլ կան, որ աւանդաբար պահում են.
Armenian NEA
Շուկայից տուն մտնելով՝ եթե նախ չլվացվեն, չեն ուտում։ Ուրիշ շատ բաներ էլ կան, որ ավանդաբար ստացել են պահելու համար, ինչպես՝ բաժակների, սափորների, պղնձե ամանների ու անկողինների լվացումները։
Armenian Western NT 1994?
Շուկայէն եկած ատեն եթէ չլուացուին՝ չեն ուտեր: Ասոնց նման շատ բաներ կան, որոնք ընդունած են ու կը պահեն, ինչպէս՝ գաւաթներու, փարչերու, պղինձէ անօթներու եւ սեղաններու լուացումը: