Mark 7:8 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Վասն զի Աստուծոյ պատուիրանքը թողելով՝ մարդոց աւանդութիւնը կը բռնէք, ինչպէս ՝ փարչերու եւ գաւաթներու մաքրութիւններ եւ ասոնց նման շատ ուրիշ բաներ կ’ընէք»։
Armenian 2017
Վասն զի Աստուծոյ պատուիրանքը թողելով՝ մարդոց աւանդութիւնը կը բռնէք, ինչպէս ՝ փարչերու եւ գաւաթներու մաքրութիւններ եւ ասոնց նման շատ ուրիշ բաներ կ’ընէք»։
Armenian 2018
Աստծու պատվիրանները թողած՝ մարդկանց ավանդույթներն եք պահում։ Անոթների ու ամանների լվանալը և սրա նման ուրիշ շատ այլ բաներ եք անում»։
Armenian 2019
Արդարեւ ձգած էք Աստուծոյ պատուիրանը եւ մարդոց աւանդութիւնը կը պահէք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ Աստուծոյ պատուիրանքը թողած՝ պահում էք մարդկանց աւանդութիւնը, անօթների եւ ամանների լուացմունքներ՝ եւ սորանց նման էլ ուրիշ շատ բաներ էք անում։
Armenian Eastern Bible 1994
Աստծու պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»:
Armenian NEA
Աստծու պատվիրանը թողած՝ մարդկանց ավանդությունն եք պահում»։
Armenian Western NT 1994?
Որովհետեւ Աստուծոյ պատուիրանը ձգելով՝ մարդո՛ց աւանդութիւնը կը պահէք, ինչպէս՝ փարչերու եւ գաւաթներու լուացումը, ու ասոնց նման շատ ուրիշ բաներ կ՚ընէք»: