Matthew 12:13 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն ըսաւ այն մարդուն. «Երկնցուր ձեռքդ»։ Ան ալ երկնցուց ու ողջնցաւ միւսին պէս։
Armenian 2017
Այն ատեն ըսաւ այն մարդուն. «Երկնցուր ձեռքդ»։ Ան ալ երկնցուց ու ողջնցաւ միւսին պէս։
Armenian 2018
Այդ ժամանակ Հիսուսն այդ մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա չորացած ձեռքը մեկնեց, և այն մյուսի նման առողջ դարձավ։
Armenian 2019
Այն ատեն ըսաւ մարդուն. – Ձեռքդ երկարէ։ Անիկա ձեռքը երկարեց, եւ ահա գօսացած ձեռքը միւս ձեռքին նման առողջացաւ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ մեկնեց, եւ նա ողջ եղաւ ինչպէս միւսը։
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը։
Armenian NEA
Այդժամ մարդուն ասաց. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց չորացած ձեռքը, և այն մյուս ձեռքի նման առողջ դարձավ։
Armenian Western NT 1994?
Այն ատեն ըսաւ այդ մարդուն. «Երկարէ՛ ձեռքդ»: Ան ալ երկարեց, եւ առողջացաւ միւսին պէս: