Matthew 13:32 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ան՝ բոլոր սերմերէն պզտիկ է, բայց երբ աճի, բոլոր խոտեղէններէն մեծ ծառ կ’ըլլայ, այնպէս որ երկնքի թռչունները կու գան եւ անոր ճիւղերուն վրայ կը հանգչին»։
Armenian 2017
Ան՝ բոլոր սերմերէն պզտիկ է, բայց երբ աճի, բոլոր խոտեղէններէն մեծ ծառ կ’ըլլայ, այնպէս որ երկնքի թռչունները կու գան եւ անոր ճիւղերուն վրայ կը հանգչին»։
Armenian 2018
Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում»։
Armenian 2019
Անիկա սերմերէն ամենէն փոքրն է, բայց երբ աճի՝ բոլոր տունկերէն աւելի մեծ կ՚ըլլայ եւ ծառ կը դառնայ, այնպէս որ երկինքի թռչունները կու գան եւ բոյն կը դնեն անոր ճիւղերուն մէջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ ամեն սերմունքից փոքրն է, բայց երբոր կաճի, բոլոր բանջարներից մեծ է, եւ ծառ է լինում, այնպէս որ երկնքի թռչունները գալիս են նորա ճղերումը հանգիստ առնում։
Armenian Eastern Bible 1994
Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան,
Armenian NEA
Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս և դադար են առնում նրա ճյուղերի վրա»։
Armenian Western NT 1994?
Արդարեւ ան բոլոր սերմերուն ամենէն պզտիկն է, բայց երբ աճի՝ տունկերուն մեծագոյնը կ՚ըլլայ ու ծառ կը դառնայ, այնպէս որ երկինքի թռչունները կու գան եւ կը բնակին անոր ճիւղերուն վրայ»: