Matthew 14:30 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Բայց հովը սաստիկ ըլլալուն՝ վախցաւ։ Երբ սկսաւ ընկղմիլ, աղաղակեց ու ըսաւ. «Տէ՛ր, ազատէ զիս»։
Armenian 2017
Բայց հովը սաստիկ ըլլալուն՝ վախցաւ։ Երբ սկսաւ ընկղմիլ, աղաղակեց ու ըսաւ. «Տէ՛ր, ազատէ զիս»։
Armenian 2018
Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։
Armenian 2019
Բայց տեսնելով հովին սաստկութիւնը՝ վախցաւ, եւ երբ սկսաւ ընկղմիլ, «Տէ՜ ր, ազատէ՛ զիս» պոռաց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ տեսնելով որ քամին սաստիկ է, վախեցաւ, եւ երբոր սկսեց ընկղմուիլ, աղաղակեց եւ ասեց, Տէ՛ր, փրկիր ինձ։
Armenian Eastern Bible 1994
Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»:
Armenian NEA
Սակայն տեսնելով ուժեղ քամին՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։
Armenian Western NT 1994?
Բայց տեսնելով հովին սաստիկ ըլլալը՝ վախցաւ: Երբ սկսաւ ընկղմիլ, աղաղակեց. «Տէ՛ր, փրկէ՛ զիս»: