Matthew 15:38 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Անոնք որ կերան՝ չորս հազար այր մարդիկ էին, կիներէն եւ տղաքներէն զատ։
Armenian 2017
Անոնք որ կերան՝ չորս հազար այր մարդիկ էին, կիներէն եւ տղաքներէն զատ։
Armenian 2018
Ովքեր կերան, չորս հազար տղամարդիկ էին, կանանցից և երեխաներից բացի։
Armenian 2019
Իսկ ուտողները շուրջ չորս հազար հոգի էին, կիներն ու մանուկները չհաշուած։ Յետոյ Յիսուս արձակեց ժողովուրդը եւ նաւակ ելլելով եկաւ Մագդալայի սահմանները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ուտողները չորս հազար մարդիկ էին՝ կանանցից եւ երեխաներից ջոկ։
Armenian Eastern Bible 1994
Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին:
Armenian NEA
Նրանք, ովքեր կերան, մոտ չորս հազար տղամարդիկ էին՝ չհաշված կանանց ու մանուկներին։
Armenian Western NT 1994?
Անոնք որ կերան՝ չորս հազար այր մարդիկ էին, կիներէն ու մանուկներէն զատ: