Matthew 18:6 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
«Ով որ գայթակղեցնէ այս պզտիկներէն մէկը, որոնք ինծի կը հաւատան, աղէկ է անոր՝ որ իր պարանոցէն իշու աղացքի քար մը կախուի ու ծովուն անդունդը ընկղմի»։
Armenian 2017
«Ով որ գայթակղեցնէ այս պզտիկներէն մէկը, որոնք ինծի կը հաւատան, աղէկ է անոր՝ որ իր պարանոցէն իշու աղացքի քար մը կախուի ու ծովուն անդունդը ընկղմի»։
Armenian 2018
Իսկ ով ինձ հավատացող այս փոքրերից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար կախվի, և նա ծովի հատակը սուզվի։
Armenian 2019
Ով որ ինծի հաւատացող այս փոքրիկներէն մէկը գայթակղեցնէ, աւելի լաւ կ՚ըլլայ, որ գայթակղեցնողին վիզին մեծ երկանաքար անցուի եւ ծովուն խորքը ձգուի՝ ընկղմելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի։
Armenian Eastern Bible 1994
Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար
Armenian NEA
Ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, եթե նրա պարանոցից գրաստի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը։
Armenian Western NT 1994?
«Ո՛վ որ գայթակղեցնէ մէկը այս պզտիկներէն՝ որոնք ինծի կը հաւատան, աւելի օգտակար պիտի ըլլար անոր՝ որ իշու ջաղացքի քար մը կախուէր իր վիզէն, ու ծովուն անդունդը ընկղմէր: