Matthew 19:9 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Սակայն ձեզի կ’ըսեմ. ‘Ով որ առանց պոռնկութեան պատճառի իր կինը արձակէ եւ ուրիշ մը առնէ, շնութիւն կ’ընէ։ Եւ ով որ արձակուածը առնէ, շնութիւն կ’ընէ’»։
Armenian 2017
Սակայն ձեզի կ’ըսեմ. ‘Ով որ առանց պոռնկութեան պատճառի իր կինը արձակէ եւ ուրիշ մը առնէ, շնութիւն կ’ընէ։ Եւ ով որ արձակուածը առնէ, շնութիւն կ’ընէ’»։
Armenian 2018
Բայց ասում եմ ձեզ. ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն է անում նաև նա, ով արձակվածի հետ է ամուսնանում»։
Armenian 2019
Գիտցէք նաեւ, թէ ո՛վ որ իր կինը կ՚արձակէ առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշ մը կ՚առնէ՝ շնութիւն ըրած կ՚ըլլայ, եւ ով որ արձակուած կինը կ՚առնէ՝ ան ալ շնութիւն ըրած կ՚ըլլայ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես ասում եմ ձեզ թէ՝ Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում. եւ արձակուածն առնողը շնութիւն է գործում։
Armenian Eastern Bible 1994
Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է.
Armenian NEA
Բայց ասում եմ ձեզ. “Ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և մեկ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն արած կլինի նաև նա, ով արձակվածի հետ ամուսնանա”»։
Armenian Western NT 1994?
Սակայն կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ կ՚արձակէ իր կինը՝ առանց պոռնկութեան պատճառի, ու կ՚ամուսնանայ ուրիշի մը հետ՝ շնութիւն կ՚ընէ: Եւ ո՛վ որ արձակուածին հետ կ՚ամուսնանայ՝ շնութիւն կ՚ընէ”»: