Matthew 2:11 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Տունը մտնելով՝ տեսան մանուկը իր մօրը Մարիամին հետ ու ինկան երկրպագութիւն ըրին անոր եւ իրենց գանձերը բանալով ընծաներ տուին անոր՝ ոսկի ու կնդրուկ եւ զմուռս։
Armenian 2017
Տունը մտնելով՝ տեսան մանուկը իր մօրը Մարիամին հետ ու ինկան երկրպագութիւն ըրին անոր եւ իրենց գանձերը բանալով ընծաներ տուին անոր՝ ոսկի ու կնդրուկ եւ զմուռս։
Armenian 2018
Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ և գետնին ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Եվ բացեցին իրենց գանձերը, նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։
Armenian 2019
Երբ տուն մտան, տեսան երեխան իր մօրը՝ Մարիամի հետ, եւ մինչեւ գետին խոնարհելով երկրպագեցին մանուկին։ Ապա բացին իրենց արկղերը եւ Յիսուսի ընծայեցին իրենց նուէրները՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՝ ընծայ տուին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս։
Armenian Eastern Bible 1994
Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց
Armenian NEA
Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։
Armenian Western NT 1994?
Եւ տուն մտնելով՝ տեսան մանուկը, իր մօր՝ Մարիամի հետ. իյնալով երկրպագեցին անոր, ու բանալով իրենց գանձերը՝ մատուցանեցին անոր ընծաներ.- ոսկի, կնդրուկ եւ զմուռս: