Matthew 2:13 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Երբ անկէ գացին անոնք, ահա Տէրոջը հրեշտակը երազի մէջ երեւցաւ Յովսէփին ու ըսաւ. «Ելի՛ր, առ մանուկը ու անոր մայրը ու Եգիպտոս փախիր, հոն կեցիր մինչեւ ես քեզի ըսեմ, քանզի Հերովդէս պիտի փնտռէ այդ մանուկը կորսնցնելու համար»։
Armenian 2017
Երբ անկէ գացին անոնք, ահա Տէրոջը հրեշտակը երազի մէջ երեւցաւ Յովսէփին ու ըսաւ. «Ելի՛ր, առ մանուկը ու անոր մայրը ու Եգիպտոս փախիր, հոն կեցիր մինչեւ ես քեզի ըսեմ, քանզի Հերովդէս պիտի փնտռէ այդ մանուկը կորսնցնելու համար»։
Armenian 2018
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտեղ մնա՛, մինչև քեզ ասեմ, որովհետև Հերովդեսը փնտրելու է երեխային, որ նրան սպանի»։
Armenian 2019
Երբ մոգերը Բեթլեհէմէն մեկնեցան, Տիրոջ հրեշտակը Յովսէփի երեւցաւ երազի մը մէջ եւ ըսաւ. – Ե՛լ, ա՛ռ մանուկն ու անոր մայրը եւ փախիր Եգիպտոս. հո՛ն մնա մինչեւ որ ըսեմ քեզի, որովհետեւ Հերովդէս կը փնտռէ մանուկը՝ զայն սպաննելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր նորանք այն տեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակն երեւեցաւ երազում Յովսէփին եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը, եւ փախիր Եգիպտոս, եւ մնա այնտեղ, մինչեւ որ ասեմ քեզ. որովհետեւ Հերովդէսը որոնելու է երեխային որ կորցնէ նորան։
Armenian Eastern Bible 1994
Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը
Armenian NEA
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։
Armenian Western NT 1994?
Երբ անոնք մեկնեցան, ահա՛ Տէրոջ հրեշտակը երազի մէջ երեւցաւ Յովսէփի եւ ըսաւ. «Ոտքի՛ ելիր, ա՛ռ մանուկն ու անոր մայրը, եւ փախի՛ր Եգիպտոս. հո՛ն կեցիր՝ մինչեւ որ քեզի ըսեմ, քանի որ Հերովդէս պիտի փնտռէ մանուկը՝ կորսնցնելու համար զայն»: