Matthew 20:9 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Երբ եկան անոնք որ ժամը տասնըմէկին գացեր էին, մէյմէկ դահեկան առին։
Armenian 2017
Երբ եկան անոնք որ ժամը տասնըմէկին գացեր էին, մէյմէկ դահեկան առին։
Armenian 2018
Ովքեր տասնմեկերորդ ժամին էին վարձվել, եկան և մեկական դինար ստացան։
Armenian 2019
Անոնք որոնք ժամը հինգի ատենները վարձուած էին, մէկական արծաթ դահեկան ստացան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ժամը տասնեւմէկինները գալով, մի մի դահեկան առան։
Armenian Eastern Bible 1994
Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ:
Armenian NEA
Նրանք, որ տասնմեկերորդ ժամին էին վարձված, մեկական դահեկան ստացան։
Armenian Western NT 1994?
Երբ եկան անոնք՝ որ տասնմէկերորդ ժամուան ատենները գացեր էին, ստացան մէկական դահեկան: