Matthew 21:30 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Հայրը միւսին ալ ըսաւ։ Անիկա պատասխանեց. «Կ’երթամ, Տէ՛ր», սակայն չգնաց։
Armenian 2017
Հայրը միւսին ալ ըսաւ։ Անիկա պատասխանեց. ‘Կ’երթամ, Տէ՛ր’, սակայն չգնաց։
Armenian 2018
Գնաց մյուսի մոտ և նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. "Կգնա՛մ, տե՛ր", ու չգնաց։
Armenian 2019
Ապա հայրը միւս զաւակին գնաց եւ նոյնը ըսաւ։ Երկրորդ զաւակը պատասխանեց. «Չեմ երթար». բայց յետոյ զղջաց ու գնաց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ միւսի մօտ գնաց եւ ասեց այնպէս. նա էլ պատասխանեց եւ ասեց. Կգնամ, տէր. եւ չգնաց։
Armenian Eastern Bible 1994
Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին:
Armenian NEA
Մոտեցավ նաև մյուսին և նույն բանն ասաց։ Նա պատասխանեց և ասաց. “Չեմ ցանկանում”։ Բայց հետո զղջաց և այգի գնաց։
Armenian Western NT 1994?
Միւսին ալ գնաց եւ նոյնը ըսաւ: Ան ալ պատասխանեց. “Կ՚երթամ, տէ՛ր”, սակայն չգնաց: