Matthew 21:31 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Հիմա այս երկուքէն ո՞րը իր հօրը կամքը կատարեց։ Ըսին անոր. «Առաջինը»։ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմարիտ կ’ըսեմ ձեզի թէ մաքսաւորներն ու պոռնիկները ձեզմէ առաջ պիտի մտնեն Աստուծոյ թագաւորութիւնը,
Armenian 2017
Հիմա այս երկուքէն ո՞րը իր հօրը կամքը կատարեց»։ Ըսին անոր. «Առաջինը»։ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմարիտ կ’ըսեմ ձեզի թէ մաքսաւորներն ու պոռնիկները ձեզմէ առաջ պիտի մտնեն Աստուծոյ թագաւորութիւնը,
Armenian 2018
Այդ երկուսից ո՞վ հոր կամքը կատարեց»։ Նրան ասացին՝ առաջինը։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու արքայություն։
Armenian 2019
Արդ, այս երկուքէն ո՞ր մէկը իր հօրը կամքը կատարած եղաւ։ – Երկրորդը,– պատասխանեցին։ Եւ Յիսուս ըսաւ. – Կ՚ըսեմ ձեզի, թէ մաքսաւորներն ու պոռնիկները պիտի կանխեն ձեզ եւ ձեզմէ առաջ պիտի մտնեն Աստուծոյ արքայութիւնը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Հիմա այս երկուսից ո՞րն արաւ հօր կամքը։ Նորան ասեցին. Առաջինը։ Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսաւորները եւ պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստուծոյ արքայութիւնը։
Armenian Eastern Bible 1994
Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»: Նրանք ասացին՝ վերջինը: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ
Armenian NEA
Արդ, երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը»։ Նրանք ասացին. «Վերջինը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ կհասնեն երկնքի արքայություն,
Armenian Western NT 1994?
Այս երկուքէն ո՞վ գործադրեց իր հօր կամքը»: Ըսին անոր. «Առաջի՛նը»: Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ մաքսաւորներն ու պոռնիկները ձեզմէ առաջ պիտի մտնեն Աստուծոյ թագաւորութիւնը: