Matthew 22:12 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ըսաւ անոր. «Ընկե՛ր, ինչո՞ւ համար հոս մտար առանց հարսանիքի հանդերձի»։ Անիկա պապանձեցաւ։
Armenian 2017
ըսաւ անոր. ‘Ընկե՛ր, ինչո՞ւ համար հոս մտար առանց հարսանիքի հանդերձի’։ Անիկա պապանձեցաւ։
Armenian 2018
Նրան ասաց. "Ընկե՛ր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպե՞ս այստեղ մտար"։ Նա պապանձվեց։
Armenian 2019
ու ըսաւ անոր. «Բարեկա՛մ, ի՞նչպէս հոս մտար առանց հարսանիքի հագուստ ունենալու»։ Մարդը պապանձեցաւ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորան ասեց. Ընկեր, ինչպէ՞ս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունիս. եւ նա պապանձուեցաւ։
Armenian Eastern Bible 1994
«Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»: Եւ նա պապանձուեց:
Armenian NEA
Նրան ասաց. «Ընկե՛ր, հարսանեկան զգեստ չունենալով՝ ինչպե՞ս այստեղ մտար»։ Մարդը պապանձվեց։
Armenian Western NT 1994?
Ըսաւ անոր. “Ընկե՛ր, ի՞նչպէս մտար հոս՝ առանց հարսանիքի հագուստի”: Ան ալ պապանձեցաւ: