Matthew 23:15 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ ու փարիսեցիներ, որ ծով ու ցամաք կը պտըտիք մէկը նորահաւատ ընելու ու երբ ըլլայ, զանիկա ձեզմէ երկու անգամ աւելի գեհենի որդի կ’ընէք։
Armenian 2017
Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ ու Փարիսեցիներ, որ ծով ու ցամաք կը պտըտիք մէկը նորահաւատ ընելու ու երբ ըլլայ, զանիկա ձեզմէ երկու անգամ աւելի գեհենի որդի կ’ընէք։
Armenian 2018
Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսզի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։
Armenian 2019
Վա՜յ ձեզի, կեղծաւորնե՛ր, Օրէնքի ուսուցիչներ եւ Փարիսեցիներ, որ մէկ կողմէ ծով ու ցամաք կը շրջիք մէկը նորահաւատ ընելու համար, իսկ երբ յաջողիք՝ զայն ձեզմէ կրկնապատիկ աւելի դժոխքի արժանի կ՚ընէք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ շուռ էք գալիս ծովն ու ցամաքը, որ մէկը նորահաւատ անէք. եւ երբոր լինում է, նորան ձեզանից երկու տակ աւելի գեհենի որդի էք անում։
Armenian Eastern Bible 1994
Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ
Armenian NEA
Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովով ու ցամաքով՝ նույնիսկ մեկ հոգու նորահավատ դարձնելու համար, և երբ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։
Armenian Western NT 1994?
Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը շրջիք ծով ու ցամաք՝ մէկը նորահաւատ ընելու, եւ երբ ըլլայ՝ զայն ձեզմէ երկու անգամ աւելի գեհենի որդի կ՚ընէք: