Matthew 23:35 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Որպէս զի երկրի վրայ թափուած բոլոր արդար արիւնը ձեր վրայ գայ, արդար Աբէլի արիւնէն մինչեւ Բարաքիայի որդիին Զաքարիային արիւնը, որ տաճարին եւ սեղանին միջեւ սպաննեցիք։
Armenian 2017
Որպէս զի երկրի վրայ թափուած բոլոր արդար արիւնը ձեր վրայ գայ, արդար Աբէլի արիւնէն մինչեւ Բարաքիայի որդիին Զաքարիային արիւնը, որ տաճարին եւ սեղանին միջեւ սպաննեցիք։
Armenian 2018
Այդպես ձեզ վրա է ընկնելու երկրի վրա թափված ամեն արդար արյան պատասխանատվությունը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին տաճարի ու զոհասեղանի միջև սպանեցիք։
Armenian 2019
Այսպիսով՝ բոլոր արդարներուն սպանութեան մասնակից եղած պիտի ըլլաք, սկսեալ անմեղ Աբէլի արիւնէն մինչեւ արիւնը Բարաքիայի որդիին՝ Զաքարիայի, որ սպաննեցիք տաճարին եւ զոհարանին մէջտեղ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որպէսզի ձեզ վերայ գայ ամեն արդար արիւն, որ երկրի վերայ թափուել է՝ արդար Աբէլի արիւնիցը մինչեւ Բարաքիայի որդի Զաքարիայի արիւնը, որին սպանեցիք տաճարի եւ սեղանի մէջտեղը։
Armenian Eastern Bible 1994
Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»:
Armenian NEA
որպեսզի ձեզ վրա ընկնի երկրի վրա թափված ամեն արդար արյան մեղքը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդու՝ Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։
Armenian Western NT 1994?
Որպէսզի ձեր վրայ գայ երկրի վրայ թափուած ամբողջ արդար արիւնը, արդար Աբէլի արիւնէն մինչեւ Բարաքիայի որդիին՝ Զաքարիայի արիւնը, որ սպաննեցիք տաճարին եւ զոհասեղանին միջեւ: