Matthew 23:37 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
«Ո՛վ Երուսաղէմ, Երուսաղէմ, որ մարգարէները կը սպաննէիր ու քեզի ղրկուածները կը քարկոծէիր, քանի՜ անգամ քու տղաքներդ ժողվել ուզեցի, ինչպէս հաւը իր ձագերը թեւերուն տակ կը ժողվէ եւ դուք չուզեցիք։
Armenian 2017
«Ո՛վ Երուսաղէմ, Երուսաղէմ, որ մարգարէները կը սպաննէիր ու քեզի ղրկուածները կը քարկոծէիր, քանի՜ անգամ քու տղաքներդ ժողվել ուզեցի, ինչպէս հաւը իր ձագերը թեւերուն տակ կը ժողվէ եւ դուք չուզեցիք։
Armenian 2018
Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում ես մարգարեներին, քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց դուք չցանկացաք։
Armenian 2019
Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կը կոտորէիր մարգարէները եւ կը քարկոծէիր Աստուծոյ քեզի ղրկած մարդիկը. քանի՜ անգամ ուզեցի որդիներդ հաւաքել, ինչպէս հաւը իր ձագերը կը հաւաքէ թեւերուն տակ, բայց դո՛ւք, Երուսաղէմի բնակիչներ, չուզեցիք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Երուսաղէմ,Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը. եւ դուք չկամեցաք։
Armenian Eastern Bible 1994
Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ.
Armenian NEA
«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց չցանկացաք։
Armenian Western NT 1994?
«Ո՛վ Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կը սպաննէիր մարգարէները ու կը քարկոծէիր քեզի ղրկուածները. քանի՜ անգամ ուզեցի հաւաքել զաւակներդ, ինչպէս հաւը թեւերուն տակ կը հաւաքէ իր ձագերը, բայց դուք չուզեցիք: