Matthew 23:9 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Դուք ամէնքդ եղբայր էք։ Ու երկրի վրայ մա՛րդ ձեզի Հայր մի կոչէք, վասն զի ձեր Հայրը մէկ է, որ երկինքն է։
Armenian 2017
Դուք ամէնքդ եղբայր էք։ Ու երկրի վրայ մա՛րդ ձեզի Հայր մի կոչէք, վասն զի ձեր Հայրը մէկ է, որ երկինքն է։
Armenian 2018
Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ "Հայր" մի՛ կոչեք, որովհետև ձեր Հայրը մեկն է՝ նա, որ երկնքում է։
Armenian 2019
Երկրի վրայ ոեւէ մէկը «հայր» մի՛ կոչէք, որովհետեւ դուք մէկ Հայր ունիք, որ երկինքի մէջ է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չկանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է։
Armenian Eastern Bible 1994
Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է:
Armenian NEA
Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Հայր ունեք, որ երկնքում է։
Armenian Western NT 1994?
եւ դուք բոլորդ եղբայր էք: Ու երկրի վրայ ո՛չ մէկը կոչեցէք ձեր “հայրը”, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը՝ որ երկինքն է: