Matthew 24:33 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Նոյնպէս դուք երբ այս ամէն բաները տեսնէք, գիտցէք թէ մօտ է դռներուն քով։
Armenian 2017
Նոյնպէս դուք երբ այս ամէն բաները տեսնէք, գիտցէք թէ մօտ է դռներուն քով։
Armenian 2018
Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որ վերջը դռների մոտ է։
Armenian 2019
Նոյնպէս ալ, երբ բոլոր ըսածներս կատարուին, գիտցէք թէ Մարդու Որդիին գալուստը մօտ է եւ արդէն հասնելու վրայ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս էլ դուք. երբոր այս ամենը տեսնէք, իմացէք որ մօտ է՝ դռներին է։
Armenian Eastern Bible 1994
Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ:
Armenian NEA
Նույնպես և դուք, երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որ Մարդու Որդին դռների մոտ է։
Armenian Western NT 1994?
Նո՛յնպէս դուք՝ երբ տեսնէք այս բոլոր բաները, գիտցէ՛ք թէ մօտ է՝ դռներուն քով: