Matthew 25:18 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Իսկ ան՝ որ մէկ առած էր, գնաց գետինը փորեց ու իր տիրոջը ստակը պահեց։
Armenian 2017
Իսկ ան՝ որ մէկ առած էր, գնաց գետինը փորեց ու իր տիրոջը ստակը պահեց։
Armenian 2018
Իսկ նա, ով մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց ու իր տիրոջ արծաթը թաքցրեց։
Armenian 2019
Բայց ան որ հարիւր ոսկի դրամ ստացած էր, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը հոն պահեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իսկ այն մէկն առնողը գնաց՝ գետինը փորեց՝ եւ իր տիրոջ արծաթը թաքցրեց։
Armenian Eastern Bible 1994
Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց:
Armenian NEA
Իսկ նա, որ մեկն էր ստացել, գնաց հողը փորեց և իր տիրոջ արծաթ դրամը թաքցրեց։
Armenian Western NT 1994?
Իսկ մէկ ստացողը գնաց, փորեց գետինը եւ ծածկեց իր տիրոջ դրամը: