Matthew 26:25 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Պատասխան տուաւ Յուդա, որ զանիկա պիտի մատնէր ու ըսաւ. «Վա՛րդապետ, միթէ ե՞ս եմ»։ Ըսաւ անոր. «Դուն ըսիր»։
Armenian 2017
Պատասխան տուաւ Յուդա, որ զանիկա պիտի մատնէր ու ըսաւ. «Վա՛րդապետ, միթէ ե՞ս եմ»։ Ըսաւ անոր. «Դուն ըսիր»։
Armenian 2018
Հուդան՝ նրան մատնողը, պատասխանեց ու ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց. «Դո՛ւ ասացիր»։
Armenian 2019
Յուդան, որ պիտի մատնէր զինք, հարցուց Յիսուսի. – Վարդապե՛տ, միթէ ե՞ս եմ։ Յիսուս պատասխանեց. – Ահա դո՛ւն ըսիր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Յուդան էլ՝ նորա մատնողը՝ պատասխանեց եւ ասեց. Միթէ ե՞ս եմ, Վարդապետ։ Նորան ասեց, Դու ասեցիր։
Armenian Eastern Bible 1994
Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր:
Armenian NEA
Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ «Դու ասացիր»,- պատասխանեց նրան։
Armenian Western NT 1994?
Յուդա, որ պիտի մատնէր զայն, պատասխանեց. «Վարդապե՛տ, միթէ ե՞ս եմ»: Ըսաւ անոր. «Դո՛ւն ըսիր»: