Matthew 26:45 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն եկաւ իր աշակերտներուն ու ըսաւ անոնց. «Ասկէ յետոյ քնացէք ու հանգչեցէք. ահա ժամը հասաւ եւ Որդին մարդոյ մեղաւորներուն ձեռքը պիտի մատնուի։
Armenian 2017
Այն ատեն եկաւ իր աշակերտներուն ու ըսաւ անոնց. «Ասկէ յետոյ քնացէք ու հանգչեցէք. ահա ժամը հասաւ եւ Որդին մարդոյ մեղաւորներուն ձեռքը պիտի մատնուի։
Armenian 2018
Այդ ժամանակ աշակերտների մոտ եկավ ու նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք ու հանգստացե՛ք. ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։
Armenian 2019
Ապա վերադարձաւ իր աշակերտներուն մօտ եւ ըսաւ. – Ասկէ ետք քնացէք եւ հանգստացէք. բայց ահա ժամը հասած է եւ Մարդու Որդին մեղաւոր մարդոց ձեռքը պիտի յանձնուի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ գալիս է իր աշակերտների մօտ եւ նորանց ասում. Այսուհետեւ քնեցէք եւ հանգստացէք. որ ահա հասել է ժամը, եւ մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը։
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ
Armenian NEA
Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։
Armenian Western NT 1994?
Այն ատեն եկաւ իր աշակերտներուն եւ ըսաւ անոնց. «Ասկէ ետք քնացէ՛ք ու հանգստացէ՛ք. ահա՛ ժամը մօտեցաւ, եւ մարդու Որդին պիտի մատնուի մեղաւորներուն ձեռքը: