Matthew 27:41 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Նոյնպէս ալ քահանայապետները դպիրներուն ու ծերերուն հետ ծաղրելով՝ կ’ըսէին.
Armenian 2017
Նոյնպէս ալ քահանայապետները դպիրներուն ու ծերերուն հետ ծաղրելով՝ կ’ըսէին.
Armenian 2018
Նույն կերպ էլ քահանայապետներն էին դպիրների ու ծերերի հետ ծաղրում նրան ու ասում.
Armenian 2019
Նոյնպէս աւագ քահանաները Օրէնքի ուսուցիչներուն եւ երէցներուն հետ կը ծաղրէին զինք ու կ՚ըսէին. –
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այնպես էլ քահանայապետներն էին ծաղր անում դպիրների եւ ծերերի հետ եւ ասում.
Armenian Eastern Bible 1994
Նոյնպէս եւ քահանայապետները, օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում.
Armenian NEA
Քահանայապետները, դպիրների ու ծերերի հետ միասին, նույնպես ծաղրում էին նրան և ասում.
Armenian Western NT 1994?
Նմանապէս քահանայապետներն ալ՝ դպիրներուն ու երէցներուն հետ ծաղրելով կ՚ըսէին.