Matthew 27:54 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Բայց հարիւրապետը եւ անոր հետ Յիսուսը պահողները, երբ տեսան երկրաշարժը ու եղած բաները, շատ վախցան ու ըսին. «Արդարեւ ասիկա Որդի Աստուծոյ էր»։
Armenian 2017
Բայց հարիւրապետը եւ անոր հետ Յիսուսը պահողները, երբ տեսան երկրաշարժը ու եղած բաները, շատ վախցան ու ըսին. «Արդարեւ ասիկա Որդի Աստուծոյ էր»։
Armenian 2018
Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ հսկում էին Հիսուսին, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Իսկապես որ սա Աստծու Որդին էր»։
Armenian 2019
Երբ հարիւրապետը եւ իր հետ գտնուող զինուորները, որոնք պահակութիւն կ՚ընէին, տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախցան եւ ըսին. – Իրապէս որ ասիկա Աստուծոյ Որդին էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց հարիւրապետը եւ նորանք որ նորա հետ Յիսուսին պահում էին, երբոր երկրաշարժը եւ այն եղածները տեսան, շատ վախեցան եւ ասեցին. Ճշմարիտ որ սա Աստուծոյ Որդի էր։
Armenian Eastern Bible 1994
Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու
Armenian NEA
Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։
Armenian Western NT 1994?
Բայց հարիւրապետը եւ անոր հետ Յիսուսը պահողները, երբ տեսան երկրաշարժն ու պատահածները՝ չափազանց վախցան, եւ ըսին. «Ճշմա՛րտապէս ասիկա Աստուծոյ Որդին էր»: