Matthew 3:10 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ալ հիմա կացինը ծառերուն արմատին քով կը դրուի. ուստի ամէն ծառ որ բարի պտուղ չի բերեր, կը կտրուի ու կրակը կը ձգուի։
Armenian 2017
Ալ հիմա կացինը ծառերուն արմատին քով կը դրուի. ուստի ամէն ծառ որ բարի պտուղ չի բերեր, կը կտրուի ու կրակը կը ձգուի։
Armenian 2018
Կացինն արդեն ծառերի արմատին է մոտեցել. արդ, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակի մեջ է գցվում։
Armenian 2019
Կացինը արդէն իսկ պատրաստ է ծառերը իրենց արմատներէն կտրելու։ Այն ծառը որ բարի պտուղ չի տար, պիտի կտրուի եւ կրակ նետուի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կկտրուի ու կրակի մէջ կգցուի։
Armenian Eastern Bible 1994
որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում:
Armenian NEA
Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի։
Armenian Western NT 1994?
Կացինը արդէն իսկ դրուած է ծառերու արմատին քով. ուրեմն ամէն ծառ որ լաւ պտուղ չի բերեր, կը կտրուի ու կրակը կը նետուի: