Matthew 8:15 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Անոր ձեռքէն բռնեց ու ջերմը թող տուաւ զանիկա։ Ան ալ ոտքի ելաւ եւ անոնց սպասաւորութիւն կ’ընէր։
Armenian 2017
Անոր ձեռքէն բռնեց ու ջերմը թող տուաւ զանիկա։ Ան ալ ոտքի ելաւ եւ անոնց սպասաւորութիւն կ’ընէր։
Armenian 2018
Հիսուսը բռնեց նրա ձեռքից, ու ջերմությունը նրան թողեց։ Նա վեր կացավ ու ծառայում էր նրանց։
Armenian 2019
Յիսուս բռնեց անոր ձեռքէն, եւ տաքութիւնը անցաւ։ Անիկա ոտքի ելլելով սկսաւ սպասարկել իրեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա ձեռքիցը բռնեց, եւ ջերմը թողեց նորան, եւ նա վեր կացաւ եւ ծառայում էր նորանց։
Armenian Eastern Bible 1994
Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց եւ ծառայում էր նրանց:
Armenian NEA
Բռնեց նրա ձեռքից, և ջերմությունը իջավ։ Նա ոտքի կանգնեց և սկսեց ծառայել նրան։
Armenian Western NT 1994?
Բռնեց անոր ձեռքէն, ու տենդը թողուց զայն: Ան ալ ոտքի ելաւ եւ կը սպասարկէր անոնց: