Matthew 8:24 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Ահա մեծ ալեկոծութիւն մը եղաւ ծովուն մէջ, այնպէս որ նաւը ալիքներէն կը ծածկուէր. իսկ ինք կը քնանար։
Armenian 2017
Ահա մեծ ալեկոծութիւն մը եղաւ ծովուն մէջ, այնպէս որ նաւը ալիքներէն կը ծածկուէր. իսկ ինք կը քնանար։
Armenian 2018
Հանկարծ լճի վրա այնպիսի մեծ ալեկոծություն եղավ, որ նավը ծածկվում էր ալիքներով։ Իսկ նա քնած էր։
Armenian 2019
Յանկարծ զօրաւոր փոթորիկ մը ելաւ լիճին վրայ, այնքան՝ որ ալիքները գրեթէ նաւակը կը ծածկէին։ Բայց Յիսուս կը քնանար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ահա մեծ ալէկոծում եղաւ ծովի մէջ, որ նաւն էլ ծածկվում էր ալիքներիցը. եւ ինքը քնած էր։
Armenian Eastern Bible 1994
Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ, այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր:
Armenian NEA
Եվ ահա ծովում այնքան ուժեղ ալեկոծություն բարձրացավ, որ նավակը գրեթե ծածկվեց ալիքներով։ Իսկ նա ննջում էր։
Armenian Western NT 1994?
Եւ ահա՛ մեծ ալեկոծութիւն մը եղաւ ծովուն մէջ, ա՛յնքան՝ որ նաւը կը ծածկուէր ալիքներէն. իսկ ինք կը քնանար: