Matthew 8:29 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ահա աղաղակեցին ու ըսին. «Յիսո՛ւս, Որդի Աստուծոյ, դուն մեզի հետ ի՞նչ բան ունիս, ատենէն առաջ մեզ տանջելո՞ւ համար հոս եկար»։
Armenian 2017
Ահա աղաղակեցին ու ըսին. «Յիսո՛ւս, Որդի Աստուծոյ, դուն մեզի հետ ի՞նչ բան ունիս, ատենէն առաջ մեզ տանջելո՞ւ համար հոս եկար»։
Armenian 2018
Եվ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Աստծո՛ւ Որդի։ Այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»։
Armenian 2019
Անոնք աղաղակեցին՝ ըսելով. – Ի՞նչ կ՚ուզես մեզմէ, Յիսո՛ւս, Աստուծո՛յ Որդի, եկար որ ժամանակէն առաջ տանջե՞ս մեզ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ահա աղաղակեցին եւ ասեցին. Քեզ ի՞նչ բան կայ մեզ հետ, Յիսուս՝ Աստուծոյ Որդի, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելո՞ւ։
Armenian Eastern Bible 1994
Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»:
Armenian NEA
Եվ ահա սրանք աղաղակեցին և ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծո, եկար, որ մեզ ժամանակից շուտ տանջե՞ս»։
Armenian Western NT 1994?
Եւ ահա՛ աղաղակեցին. «Դուն ի՞նչ գործ ունիս մեզի հետ, Յիսո՛ւս, Աստուծո՛յ Որդի. ատենէն առաջ մեզ տանջելո՞ւ համար եկար հոս»: