Matthew 8:4 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Յիսուս ըսաւ անոր. «Զգոյշ կեցիր, մարդո՛ւ չըսես, հապա գնա, քեզ քահանային ցուցուր եւ Մովսէսին պատուիրած ընծան տուր, անոնց վկայութիւն ըլլալու համար»։
Armenian 2017
Յիսուս ըսաւ անոր. «Զգոյշ կեցիր, մարդո՛ւ չըսես, հապա գնա, քեզ քահանային ցուցուր եւ Մովսէսին պատուիրած ընծան տուր, անոնց վկայութիւն ըլլալու համար»։
Armenian 2018
Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն՝ ընծա՛ մատուցիր նրանց, ինչպես որ Մովսեսն է պատվիրել»։
Armenian 2019
Յիսուս ըսաւ անոր. – Նայէ՛, ոեւէ մէկուն բան չըսես. այլ գնա եւ դուն քեզ քահանային ցոյց տուր։ Ապա, իբրեւ ժողովուրդին վկայութիւն՝ թէ բորոտութենէդ մաքրուած ես՝ զոհդ մատուցանէ, ինչպէս որ Մովսէս հրամայած է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յիսուսն ասեց նորան. Զգոյշ կաց՝ ոչ ոքի չասես, այլ գնա քեզ ցոյց տուր քահանային եւ Մովսէսից հրամայուած ընծան մատուցրու, նորանց վկայութիւն լինելու համար։
Armenian Eastern Bible 1994
Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի
Armenian NEA
Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային և մատուցի՛ր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը»։
Armenian Western NT 1994?
Յիսուս ըսաւ անոր. «Զգուշացի՛ր, ո՛չ մէկուն ըսէ. հապա գնա՛, ցո՛յց տուր քեզ քահանային, ու մատուցանէ՛ Մովսէսի պատուիրած ընծան՝ վկայութիւն ըլլալու համար անոնց»: