Micah 2:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմ ժողովուրդս շատոնց ոտքի ելաւ թշնամի ըլլալու համար։ Ապահովութեամբ անցնողներէն, պատերազմի դարձողներէն Հանդերձներուն վրայէն պատմուճանը կը կողոպտէք։
Armenian 2018
Բայց մի թշնամի է բարձրանում իմ ժողովրդի դեմ. ապահով անցուդարձողներից հանդերձի հետ պատմուճանն եք հափշտակում պատերազմից վերադարձողներից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ իմ ժողովուրդը անցեալումն իբրեւ թշնամի է վեր կացել. հանդերձի վերայից յափշտակում էք պատմուճանը ապահով անցուդարձողներից, պատերազմից ետ դարձողներից։
Armenian Eastern Bible 1994
Թշնամութեամբ հակառակ կանգնեց իր խաղաղութեանը: Նրան մորթազերծ կ՚անեն՝ բառնալու յոյսը եւ վերացնելու պատերազմի կսկիծը:
Armenian NEA
Թշնամության համար հակառակ կանգնեց իր խաղաղության դեմ։ Նրան մորթազերծ կանեն՝ վերացնելու հույսը, պատերազմի արհավիրքը։