Micah 4:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անիկա շատ ժողովուրդներու մէջ դատաստան պիտի ընէ, Զօրաւոր ազգերը՝ մինչեւ հեռաւոր տեղերը՝ պիտի յանդիմանէ։ Անոնք իրենց սուրերը՝ խոփեր, Իրենց նիզակները յօտոցներ պիտի շինեն։ Ազգ ազգի վրայ սուր պիտի չվերցնէ Եւ ա՛լ պատերազմ պիտի չսորվին,
Armenian 2018
Նա շատ ժողովուրդների մեջ դատաստան պիտի անի և մինչև հեռուները հզոր ազգերի մասին պիտի վճռի, և նրանք իրենց սրերից խոփեր պիտի դարբնեն, իրենց նիզակներից՝ մանգաղներ։ Ազգն ազգի վրա սուր չի բարձրացնելու, և այլևս պատերազմել չեն սովորելու,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա շատ ժողովուրդների մէջ դատաստան պիտի անէ, եւ զօրաւոր ազգերին պիտի յանդիմանէ մինչեւ հեռուները. եւ նորանք պէտք է կոտրատեն՝ իրանց սուրերը խոփեր շինեն, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ, ազգ ազգի վերայ սուր պիտի չ'բարձրացնէ, եւ այլ եւս պատերազմ պիտի չ'սովորեն։
Armenian Eastern Bible 1994
Նա դատ կ՚անի բազում ժողովուրդների մէջ եւ կը յանդիմանի հզօր ազգերին, մինչեւ իսկ հեռաւորներին, նրանք իրենց սրերից խոփ
Armenian NEA
Դատաստան կանի բազում ժողովուրդների մեջ և կհանդիմանի հզոր ազգերին մինչև հեռավորները. իրենց սրերից խոփեր կկոփեն, և իրենց գեղարդներից՝ մանգաղներ, և այլևս ազգն ազգի վրա սուր չի բարձրացնի, և այլևս չեն սովորի պատերազմել։