Micah 4:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դո՛ւն, ո՛վ հօտի աշտարակ, Սիօնի աղջկան բլո՛ւր, Մինչեւ քեզի պիտի գայ, Քեզի պիտի հասնի, առաջուան իշխանութիւնը Ու թագաւորութիւնը՝ Երուսաղէմին աղջկան։
Armenian 2018
Եվ դու, ո՛վ հոտի աշտարակ, Սիոնի աղջկա՛ բլուր, քեզ է գալու, հասնելու նախկին իշխանությունը, Երուսաղեմի դստեր թագավորությունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դու, ով հօտի աշտարակ, Սիօնի աղջկան բլուրը, մինչեւ քեզ է գալու եւ հասնելու առաջի իշխանութիւնը, Երուսաղէմի աղջկան թագաւորութիւնը։
Armenian Eastern Bible 1994
Եւ դու՝ ոչխարների հօտի՛ աշտարակ, Սիոնի անշքացա՛ծ դուստր, դէպի քեզ կը գայ ու կը մտնի Երուսաղէմի դստեր՝ Բաբելոնի
Armenian NEA
Եվ դո՛ւ, հոտի՛ աշտարակ, Սիոնի՛ խավար դուստր, Բաբելոնից կգա քեզ վրա Երուսաղեմի դստեր թագավորության առաջին իշխանությունը և ներս կմտնի»։