Nahum 1:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եհովան երկայնամիտ է ու անոր զօրութիւնը մեծ է, Բայց յանցաւորը ամենեւին անպարտ չի թողուր։ Եհովային ճամբան մրրիկի ու փոթորիկի մէջ է Ու ամպերը անոր ոտքերուն փոշին են։
Armenian 2018
Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնի հանցավորին. Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տէրը երկայնամիտ է եւ մեծազօր, եւ երբէք չի արդարացնիլ յանցաւորին. Տիրոջ ճանապարհը մրրկի եւ փոթորկի մէջ է, եւ ամպերը նորա ոտների փոշին են։
Armenian Eastern Bible 1994
Համբերատար է Տէրը, մեծ է նրա զօրութիւնը,Տէրը ամենեւին չի արդարացնում մեղապարտին: Նրա ճանապարհը հողմապտոյտով է եւ
Armenian NEA
Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է ], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։