Nahum 3:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քու հովիւներդ կը քնանան, ո՛վ Ասորեստանի թագաւոր, Քու ազնուականներդ կը պառկին, Քու ժողովուրդդ լեռներու վրայ ցրուեցան Ու մէկը չկայ որ զանոնք հաւաքէ։
Armenian 2018
Քնած են քո հովիվները, ո՛վ Ասորեստանի թագավոր, մրափում են քո ազնվականները, լեռների վրա ցրված է քո ժողովուրդը, և նրանց հավաքող չկա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քնած են քո հովիւները, ով Ասորեստանի թագաւոր, պառկած են քո ազնուականները, ցրուած է քո ժողովուրդը սարերի վերայ, եւ ժողովող չ'կայ։
Armenian Eastern Bible 1994
Վա՜յ նրանց. քո հովիւները ննջեցին, Ասորեստանի թագաւորը կոտորեց քո զօրքերը, քո ժողովուրդը չուեց լեռները, չկար մէկը,
Armenian NEA
Ընկան քո զորավարները, ո՜վ Աշուրի թագավոր, կոտորվեցին քո զորքերը, քո ժողովուրդը ցրվեց լեռները, և չկա մեկը, որ նրանց հավաքի։