Nahum 3:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Պոռնիկին պոռնկութիւններուն շատութեանը համար, Որ խիստ շնորհալի ու կախարդութիւններու տէր ըլլալով՝ Իր պոռնկութիւններովը՝ ազգեր Եւ իր կախարդութիւններովը ազգատոհմեր կը ծախէր։
Armenian 2018
Կախարդությունների բազմաշնորհ տիկին՝ պոռնիկի պոռնկությունների շատության պատճառով, որն ազգեր է ծախում իր պոռնկությամբ և ազգատոհմեր՝ իր կախարդություններով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Պոռնկի պոռնկութիւնների շատութեան համար, որ լաւ շնորհալի է իբրեւ կախարդութիւնների տիկին, որ ազգերը ծախում է իր պոռնկութիւնովը, եւ ազգատոհմները՝ իր կախարդութիւններովը։
Armenian Eastern Bible 1994
Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխաւոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկութեամբ եւ տոհմերը՝ իր կախարդանքներով:
Armenian NEA
բազում պոռնկությունների պատճառով։ Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգերին իր պոռնկության մեջ և տոհմերին՝ իր կախարդանքներով։