Nehemiah 1:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ո՜հ, Տէ՛ր, հիմա թող քու ականջդ լսէ քու ծառայիդ աղօթքը ու քու անունէդ վախնալու փափաք ունեցող ծառաներուդ աղօթքը եւ քու ծառայիդ յաջողութիւն տուր ու այս մարդուն առջեւ ինծի շնորհք գտնել տուր։ Վասն զի ես թագաւորին մատռուակն էի’»։
Armenian 2018
Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։ Ես թագավորի մատռվակն էի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ոհ Տէր, ականջ դիր ծառայիդ աղօթքին եւ ծառաներիդ աղօթքին, որ սիրում են քո անունից վախենալը. եւ յաջողութիւն տուր այսօր քո ծառային, եւ ինձ ողորմութիւն գտնել տուր այս մարդի առաջին։ Եւ ես թագաւորի մատռուակն էի։
Armenian Eastern Bible 1994
բաց մի՛ թող նրանց քո ձեռքից, այլ քո ականջները թող բաց լինեն քո ծառաների աղօթքների համար եւ անսան նրանց
Armenian NEA
Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։