Nehemiah 12:47 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Բոլոր Իսրայէլ Զօրաբաբէլին օրերը եւ Նէեմիային օրերը երգողներուն ու դռնապաններուն օրէ օր ռոճիկ կու տային եւ սուրբ բաները Ղեւտացիներուն կու տային, Ղեւտացիներն ալ Ահարոնին որդիներուն կու տային։
Armenian 2018
Եվ ամբողջ Իսրայելը Զորաբաբելի օրերին և Նեեմիայի օրերին տալիս էր երգիչների և դռնապանների ամեն օրվա բաժինները. սուրբ բաները տալիս էին ղևտացիներին, իսկ ղևտացիներն էլ սուրբ բաները տալիս էին Ահարոնի որդիներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ բոլոր Իսրայէլը Զօրաբաբէլի օրերին եւ Նէեմիայի օրերին տալիս էին երգեցողների եւ դռնապանների ամեն օրուայ բաժինները. Եւ սուրբ բաները տալիս էին Ղեւտացիներին, եւ Ղեւտացիներն էլ սուրբ բաները տալիս էին Ահարօնի որդկանցը։
Armenian NEA
Զորաբաբելի ու Նեեմիայի օրերին ամբողջ Իսրայելը, ըստ սահմանված կարգի, ամենօրյա մաս և բաժին էր տալիս երգիչներին և դռնապաններին։ Ղևտացիներին ևս սուրբ ընծաներ էին տալիս, իսկ ղևտացիներն էլ՝ Ահարոնի որդիներին։